Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 103-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆՈՒՇ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի և ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության դատախազիԱռաջարկություն՝ հայց ներկայացնելու վերաբերյալ գրությունները, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է՝

1. Համայնքային շահերի պաշտպանության նպատակով հայց հարուցել իրավասու դատարան.

1)     Անվավեր ճանաչել Չարենցավան համայնքի ղեկավարի 26.02.2008թ. թիվ 71 որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել Անահիտ Սարգսյանի անվամբ 25.03.2008թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

2)    Անվավեր ճանաչել Չարենցավան համայնքի ղեկավարի 27.07.2022թ. թիվ 930 որոշումը և որպես հետևանք անվավեր  ճանաչել 12.08.2022թ. թիվ 61 շինարարության թույլտվությունը, Պավել Կամոյի Գաբրելյանի անվամբ 12.08.2022թ. կատարված ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ա. Խանջյան փողոցի 21/3 հասցեի 0,00198հա հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը։

 

2.Լիազորել Չարենցավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալին Չարենցավան համայնքի   ավագանու անունից կնքելու պայմանագիր փաստաբանական ծառայությունների մատուցման համար։

3.ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված լիազորություններով, բացառությամբ հաշտության համաձայնություն կնքելու լիազորության, փաստաբանին տալ լիազորագիր։

4. Չարենցավան համայնքի բյուջեից գումար հատկացնել փաստաբանական ծառայությունների մատուցման և դատական ծախսերի համար։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

 


ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆՈՒՇ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.66 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner