Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածի 2-րդ մասի, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությունը՝ 2004 թվականի ապրիլի 13-ին Ղազարոս Վալերի Գրիգորյանի հետ կնքած պայմանագրում լրացում կատարելու և գնման նախապատվության իրավունք ավելացնելու մասին, ․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և 2004 թվականի ապրիլի 13-ին Ղազարոս Վալերի Գրիգորյանի հետ կնքած պայմանագրում կատարել համապատասխան լրացում, ինչպես նաև ավելացնել գնման նախապատվության իրավունք։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: