Անհատ ձեռնարկատեր Արամ Ավետիսյանը դիմել է իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Թումանյան փողոց թիվ 78 շինության տարածքում գտնվող 34քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N3144/12 առ 2025 թվականի հունիսի 19-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 250619024333030 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի երկրորդ կիսամյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Արամ Ավետիսյանին 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Թումանյան փողոց թիվ 78 շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Թույլտվություն 260):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: