Այսօր: Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 հունիսի 2025 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննելով Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանի բերած վարչական բողոքը՝ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավարի՝ 29.05.2025թ.«Ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նախկին տեսքի բերելու, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու մասին» թիվ 681 որոշումն վերանայելու  մասին.

1.Գործի նախապատմությունը և դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

    Համաձայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության 30.04.2025թ.թիվ 20-477 գրության, ՀՀՆԳՆոստիկանությանհամայնքայինոստիկանությանգլխավորվարչությանՉարենցավանիբաժնի 02.05.2025թ.թիվ  71-13-571-25թ.գրւթյան և ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և  բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ.Բալբաբյանի 2025 թվականիմայիսի 05-իարձանագրությանքաղաքացիԱրտաշԱլեքսանդրիԽաչատուրյանըՉարենցավան քաղաքի 11-րդ թաղամասի 4-րդ շենքի շրջակայքում համայնքային հողի վրա իրականացրել  է շինարարական աշխատանքներ առանց համապատասխան թույլտվության։

    Փաստի առթիվ 07.05.2025թ.Չարենցավանհամայնքիղեկավարիկողմիցընդունվելէհամար 621 որոշումը   Վարչականվարույթհարուցելուևլսումներիօրնշանակելումասին։

    Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025թ. մայիսի 13-ինժամը 11։00-ինհրավիրվելէվարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանը, սակայն նիստին չի ներկայացել և չի ներկայացրել առարկություններ։

    Չարենցավան համայնքի ղեկավարի կողմից 14.05.2025թ.ընդունվելէՔաղաքացիԱրտաշԱլեքսանդրի Խաչատուրյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու մասին թիվ 645 որոշումը։ 2025թ.մայիսի 26-ինժամը 11։00-ինհրավիրվելէվարչականվարույթիլսումներ, որինմասնակցելունպատակովպատշաճծանուցվելէԱրտաշԱլեքսանդրիԽաչատուրյանը, սակայննիստին չի ներկայացել և չի ներկայացրել առարկություններ։

    29.05.2025թ.Չարենցավանհամայնքիղեկավարիկողմից ընդունվել է թիվ 681 որոշումն Ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նախկին տեսքի բերելու, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:

    16.06.2025թ. Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանը դիմում  է ներկայացրել Չարենցավան համայնքի ղեկավարի 29.05.2025թ. թիվ 681 որոշումը վերանայելու համար:

    18.06.2025թ.Չարենցավանիհամայնքապետարանիաշխատակազմումհարուցվելէթիվ 758 վարչականբողոքարկմանվարույթը։Հարուցվածվարչականվարույթիշրջանակներում 2025թհունիսի 27-ինժամը 11։00-ինհրավիրվելէվարչականվարույթիլսումներ, որինմասնակցելունպատակովպատշաճծանուցվել է Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանը։

2. Վարչական մարմնի պատճառաբանությունները և եզրահանգումները.

    Հրավիրված լսումներին ներկայացել է դիմումատու Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանի կողմից լիազորված Աշխարաբեկ Ալեքսանդրի Խաչատուրյանը։ Վերջինս հանձնաժողովին հայտնել է, որ Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանը գտնվում է տնային կալանքի տակ և Չարենցավան քաղաքի 11-րդ թաղամասի 4-րդ շենքի շրջակայքում համայնքային հողի վրա իրականացված  շինարարական աշխատանքները կատարվել է իր կողմից և  խնդրել է բողոքը բավարարել, սակայն վերջինս կողմից հանձնաժողովին չի ներկայացվել լրացուցիչ ապացույցներ, իսկ գործում առկա ապացույցների համաձայն վերոնշյալ հասցեում շինարարական աշխատանքները իրականացվել է դիմումատու Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանի կողմից։

    Ուսումնասիրելով գործում առկա նյութերը և ներկայացված վարչական բողոքը՝ գտնում եմ, որ այն ենթակա է մերժման, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավարի՝ Ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նախկին տեսքի բերելու, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 29.05.2025թ. թիվ 681 որոշումը թողնել առանց փոփոխության հետևյալ պատճառաբանությամբ.

    Համաձայն Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի Վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

    Նույն օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Վարչական մարմինը վարչական բողոքը քննարկելիս առաջնորդվում է ինչպես գործում առկա, այնպես էլ լրացուցիչ ներկայացվող ապացույցներով։

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Մերժել Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանի վարչական բողոքը։

2. ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավարի՝ 29.05.2025թ.«Ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նախկին տեսքի բերելու, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու մասին» թիվ 681 որոշումն թողնել անփոփոխ:

3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկել Արտաշ Ալեքսանդրի Խաչատուրյանին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:

5. Որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner