Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով. հաշվի առնելով Չարենցավան համայնքի Ալափարս գյուղի մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Մ.Աթալյանի 24.03.2023թ. թիվ 1348/04 գրությունը. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
- Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի Չարենցավանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2023 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 78-Ա որոշման 6-րդ հավելվածը (Չարենցավան համայնքի Ալափարս գյուղի մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ի 2023թ. աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը) լրացնել նոր 14-րդ տողով` հետևյալ բովանդակությամբ՝
14.
|
Դաստիարակի օգնական, փոխարինող
|
–
|
100000-104000
|
|
1
|
|
0
|
0
|
104000
|
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |