Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17- րդ հոդվածի դրույթներով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
Հաստատել համայնքի ավագանու թիվ 3 արտահերթ նիստի օրակարգը
1. Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 89-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
2. Չարենցավան համայնքի 2018 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
3.Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին:
4. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը աճուրդային կարգով օտարելու և կառուցապատման իրավունքով մրցութային կարգով թույլտվություն տալու մասին:
5. Համլետ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին:
6. Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 08-ի թիվ 51-ն, Ալափարս համայնքի ավագանու 2005 թվականի հունվարի 07-ի թիվ 1/1, Բջնի համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 48, Արզական համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 25-ի թիվ 21-ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին:
7.Չարենցավան համայնքի ավագանու 2014 թվականի հուլիսի 14-ի թիվ 38, 2014 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 68, Արզական համայնքի ավագանու 2014 թվականի հունվարի 23-ի թիվ 2-ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին:
8.Չարենցավան համայնքի ավագանու 2009 թվականի հունվարի 15-ի թիվ 11-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
9. Չարենցավան համայնքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 126 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
10.Չարենցավան համայնքի ավագանու 2004 թվականի մարտի 26-ի թիվ 3/11 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
11. Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 76 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
12. ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրով նախատեսված ֆինանսական հոսքերի և Ծրագրի արդյունավետ հետագա ընթացքի ապահովման կատարման մասին: