Անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Արզական Բարեկամության փողոց թիվ 19 շինության տարածքում գտնվող 24քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N4650/12 առ 2024 թվականի սեպտեմբերի 30-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 240927072943024 անդորրագրի դիմումատուն 2024 թվականի չորրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 8-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1.Անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանին 2024 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել Չարենցավան համայնք գ. Արզական Բարեկամության փողոց թիվ 19 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք (Թույլտվություն N443):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: