Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 183
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 օգոստոսի 2024 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՆԱՑԱԿԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ և 24–րդ կետերի,  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29–րդ, 50–րդ, 51–րդ և 55–րդ կետերի և 2008 թվականի նոյեմբերի 13–ի թիվ 1328–Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մնացական Պողոսյանի կողմից որպես սեփական գույք տիրապետվող բնակելի նշանակության բնակելի տունը /կառուցված 1990 թվականին/ և փաստացի առկա 215.0 քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60–րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում՝ այդ թվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Մ. Պողոսյանի 2024 թվականի հուլիսի 17-ի թիվ 3456/07 դիմումը` որոշում եմ.

1.     Չարենցավան համայնքի Բջնի գյուղում գտնվող 115.3 քմ մակերեսով բնակելի տան և 07-019-0047-0022 կադաստրային ծածկագրով 215.0 քմ մակերեսով բնակելի կառուցապատման սահմանազատված հողամասի նկատմամբ ճանաչել Մնացական Պողոսյանի /ծնված՝01.05.1974թ./ սեփականության իրավունքը։

2.    Սույն որոշման 1–ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Չարենցավան համայնք, գյուղ Բջնի 10–րդ փողոց 3–րդ նրբանցք, թիվ 8/2։

3.    Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner