Էլյա Ադիխանյան Պետրոսի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Խորենացի փողոց թիվ 7/1 շինության տարածքում գտնվող 35քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N4705/12 առ 2024 թվականի հոկտեմբերի 01-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N009128 անդորրագրի դիմումատուն 2024 թվականի չորրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 8-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Էլյա Ադիխանյան Պետրոսի անհատ ձեռնարկատիրոջը 2024 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Խորենացի փողոց թիվ 7/1 շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Թույլտվություն N459):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: