Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 64-րդ կետի դրույթներով,2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով Կոտայք-7 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը, համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 15-ի թիվ 6-Ա որոշումը և հաշվի առնելով Ռ․ Մինասբեկյանի 10.01.2025թ. թիվ 95/07 դիմումը՝ որոշում եմ.
1. Ռաֆայել Մինասբեկյանին սեփականություն իրավունքով պատկանող 07-015-0101-0148 ծածկագրով 0.680383 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի հնդավոր հողատեսքից 0.2951 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
2. Առաջացած հողատարածքը հասցեավորել Չարենցավան համայնք գյուղ Արզական Անտառային փողոց թիվ 5/2 :
3. Համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին վճարել 7862000 (յոթ միլիոն ութ հարյուր վաթսուներկու հազար) ՀՀ դրամ գումար` որպես կադաստրային արժեքի տարբերություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
5. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
6. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա: