Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամաս, 8-րդ շենք բնակարան 1 հասցեի բնակիչ Քրիստինե Աղաջանյանի 2024 թվականի սեպտեմբերի 04-ի թիվ 4134/11 դիմումը՝ որոշում եմ.
1. Չարենցավանի քաղաքապետի 1997 թվականի օգոստոսի 15-ի «Չարենցավան քաղաքի մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների հանրակացարանների սեփականաշնորհման թույլտվություն տալու մասին» թիվ 22 որոշման մեջ (անշարժ գույքի գտվելու վայր` Չարենցավան քաղաք 5-րդ թաղամաս 8-րդ շենք 1 բնակարան) «Աղաջանով Արնոլդ» բառերը փոխարինել համապատասխան «Աղաջանով Առնոլդ - ծնված՝ 17.03.1957թ.»բառերով, իսկ Աղաջանովա Քրիստինե բառերը փոխարինել համապատասխան «Աղաջանյան Քրիստինե – ծնված՝ 15.09.1990թ.» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: