Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը` հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
- Չարենցավան համայնքում սկսել 2025թ-ի մասնակցային բյուջետավորման գործընթաց։
- Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի իրականացման համար համայնքի բյուջեում (ֆոնդային մասում) որպես ֆինանսավորման մասնաբաժին նախատեսել տվյալ ծրագրի համար հայցվող պետական ֆինանսավորման գումարի 20 տոկոսը,իսկ համայնքի կողմից ներդրվող գումարը 20000,0 հազ.ՀՀ դրամ է։
- Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար ներկայացված առաջարկ – նախագծերի գումարը չպետք է գերազանցի 35000,0 հազ.ՀՀ դրամը։
- Սամանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի։
- Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած։
- Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար առաջնահերթություն սահմանվում են համայնքի 5 գյուղական բնակավայրերը և 1 քաղաքային բնակավայրեր, և դրանց վերաբերող ոլորտները:
- Համայնքի ղեկավարին՝
1) Սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025 թվականի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։
2) Համայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը/ները/ ներկայացնել ավագանուն։
3) Իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
8․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։