Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ս. Խաչատրյանի 2025 թվականի փետրվարի 05-ի թիվ 534/07 դիմումը՝ որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավանի քաղաքապետի 2010 թվականի հուլիսի 21-ի <<Սամվել Խաչատրյանին ավտոտնակ կառուցելու նպատակով կառուցապատման իրավունքով տարածք տրամադրելու մասին>> թիվ 390 որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: