Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Չարենցավան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական թիվ 1 նիստի օրակարգը`
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 104-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
2) Չարենցավան համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։
3) Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի Ռուսովի և Խորենացի փողոցների հիմնանորոգման ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին:
4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանը նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու համաձայնություն տալու մասին։
5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանը 2 (երկու) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։
6) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված միկրոռեգիոնալ փաստաթուղթը հաստատելու մասին։
7) Սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։
8) Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող շինության զբաղեցրած հողատարածքն ուղղակի վաճառքով օտարելու մասին։
9)Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին:
10) Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական թիվ 2 նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։