Փեփրոնե Մանուկյան անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի գ. Արզական Պարույր Սևակի փողոց թիվ 1 հասցեում գտնվող 26քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից և ակոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N2004/12 առ 2025 թվականի մարտի 27-ի):
Հիմք ընդունելով, որ ըստ N250327058836028 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի երկրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Փեփրոնե Մանուկյան անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Արզական Պարույր Սևակի փողոց թիվ 1 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք (Թույլտվություն N 784):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: