Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումների դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Վ. Մանուկյանի 2025 թվականի մարտի 27-ի թիվ 1991/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն Գալուստ, Վարդան, Մարիամ Մանուկյաններին և Կարինե Պետրոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 5-րդ փողոց թիվ 33/1 հասցեի գույքը բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 5-րդ փողոց թիվ 33/1 (հողամասի մակերեսը՝ 0.0800 հա) և Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 5-րդ փողոց թիվ 33/2 /հողամասի մակերեսը՝ 0.1000 հա) միավորներ:
2. Գալուստ, Վարդան, Մարիամ Մանուկյաններին և Կարինե Պետրոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 5-րդ փողոց թիվ 33/1 հասցեի 1800 քմ մակերեսով հողատարածքի 72.0 քմ մակերեսով այլ հողատեսքի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողատարածք։
3. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում`համաձայն «Չափշին» ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծի և հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2025DSXYRK ծածկագրի:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: