Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով , համաձայն Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 15-ի թիվ 49 որոշման, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի Ռուսովի և Խորենացի փողոցների հիմնանորոգման» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին (հայտը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
|