Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի թիվ 88-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների դրույթներով, հաշվի առնելով Է․ Հակոբյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Էլմիրա Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Չարենցավան 1-ին թաղամաս 4-րդ շենք թիվ 19 բնակարանի գործառնական նշանակությունը համարել փոխված բնակելիից՝ որպես ոչ բնակելի հասարակական նպատակային նշանակության օբյեկտ և հասցեավորել որպես ք. Չարենցավան 1-ին թաղամաս 4-րդ շենք թիվ 29 սպասարկման օբյեկտ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա: