Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 մայիսի 2024 թ.

2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի թիվ 27-Ա որոշումը և Չարենցավանի համայնքապետարանում 2024 թվականի ապրիլի 26-ին անցկացված աճուրդային հանձնաժողովի թիվ 17 արձանագրությունը` որոշում եմ.

1.     ՀՀ ք. Երևան Ա. Խաչատրյան փողոց 25 շենք թիվ 16 հասցեի բնակիչ Արտակ Ասատրյանին օտարել Չարենցավան համայնք գ. Արզական Բջնիի խճուղի 1–ին նրբանցք թիվ 35 հասցեում գտնվող 07-015-0047-0021 ծածկագրով հողամասը 1115000 /մեկ միլիոն հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքով:

2.    07-015-0047-0021 ծածկագրով հողատարածքը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի դասին:

3.    Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:

4.    Քաղաքացի Արտակ Ասատրյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:

5.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner