Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 18-ի թիվ 9-Ն որոշման հավելված N 2-ը։
2. Սահմանել Չարենցավան համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|