Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԻ ԲԵՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը

     Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 31032025թ համար ՔՏՄ/136/8727-25 գրության 07-019-0486-0005 կադաստրայինծածկագրովհողամասըհանդիսանումէպետականսեփականությունհանդիսացողանտառային գոտու հողամաս, որը Արա Ֆելիքսի Սահակյանը վարձակալել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ից, և 06062008թթիվ 4140 անտառային հողերի վարձակալության պայմանագրով /30062014թթիվ 869 և 09032020թթիվ 3662 համաձայնագրերովպայմանագրիժամկետըերկարաձգվելէ/ հատկացվածտարածքումկառուցվելեն ինքնակամ բետոնե շինություններ։

     Փաստի առթիվ 03042025թՉարենցավանհամայնքի ղեկավարի կողմից ընդունվել է համար 506 որոշումը   Քաղաքացի Արա Սահակյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և լսումների օր նշանակելու մասին։

     Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025թապրիլի 10-ինժամը 11։00-ինհրավիրվելէվարչականվարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Արա Ֆելիքսի Սահակյանը։

     Արա Ֆելիքսի Սահակյանը մասնակցել է լսումներին ևհայտնել, որիրկողմիցվարձակալածտարածքում 06062008թդրությամբառկաէեղելպետության կողմից կառուցված շինություններ՝ մասնավորապես մետաղյա կոնստրուկցիաներով կառուցված տաղավարներ և անցուղիներ, իսկ մնացած շինությունները՝ թվով երկու տաղավարները, արդեն գոյություն ունեցող բետոնե հիմքերի վրա կառուցվել  է իր կողմից /բետոնե հիմքերը կառուցվածեն պետության կողմից/։

 

2 Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

     Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում ձեռք բերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝

ա 31032025թՀՀքաղաքաշինության, տեխնիկականևհրդեհայինանվտանգությանտեսչականմարմնիղեկավարիտեղակալիթիվՔՏՄ/136/8727-25  գրությունը  իրականացված ինքնակամ շինությունների վերաբերյալ։

բ03042025թ. Չարենցավան համայնքիղեկավարի համար 506 որոշմամբ վարչականվարույթհարուցվելուփաստը։

գԱռանցհամապատասխանքաղաքաշինականփաստաթղթերիիրականացվածվերոնշվածշինություններըգտնվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարածքում, հանդիսանում են պետական սեփականություն։

դՉարենցավան համայնքի ղեկավարին կից աշխատանքային խմբի կողմից կատարված տեղատեսության ժամանակ կատարված լուսանկարները։

3 Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

     Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ․․․Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու։Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները․․․։

         ․․․Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը․․․։

     ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի համար 912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝

ա. որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

բ. որոնք կառուցված են հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

     Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի համար 912-Ն որոշման հավելվածի 33-րդ կետի՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:

     Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ համայնքի ղեկավարը, որպես պատվիրակված լիազորություն.

1) համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը:

     ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

     Տվյալ դեպքում իրավախախտումը կատարվել է 31032025թառաջմինչև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 31032025թ  համար ՔՏՄ/136/8727-25 գրությունը ուղված Չարենցավան համայնքի ղեկավարին:

     Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 58-րդ և 60-րդ հոդվածների, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի համար 912-Ն որոշման 2-րդ կետի ա և բ ենթակետի դրույթները.

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1.      Ապամոնտաժել՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարածքում՝ Արա Ֆելիքսի Սահակյանի կողմից  պետական սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման մասին 06062008թթիվ 4140պայմանագրով վարձակալված տարածքումինքնակամ կառուցված թվով երկու տաղավարները և պետական սեփականություն հանդիսացող հողամասը բերել նախկին տեսքի։

2.    Որոշումն ի կատար ածելու համար ուղարկել հողամասի կառավարումն իրականացնող «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։

3.    Առաջարկել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի պետին՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ -ի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառվելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։

4.    Արա Ֆելիքսի Սահակյանին ազատել վարչական պատասխանատվությունից վարչական տույժ նշանակելու ժամկետը լրացած լինելու հիմքով:

5.    Սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը փոխհատուցում է ինքնակամ կառույցն իրականացրած անձը:

6.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

7.    Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Չարենցավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

8.    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner