Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 հունվարի 2025 թ.

ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԱՆՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ԳՐԱՎԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Չարենցավան համայնքի բնակիչներ Անի Մհերի Հովսեփյանը և Հրայր Գավրիլի Պետրոսյանը դիմել են Չարենցավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին իրենց անչափահաս երեխաների անունից գույք ձեռք բերելու և այն գրավադրելու թույլտվություն ստանալու խնդրանքով։

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 21-ի թիվ 3 նիստի արձանագրությունը և ղեկավարվելով «Քաղաքացիական օրենսգրքի» 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ընտանեկան օրենսգրքի» 47-րդ հոդվածի 3-րդ մասով և «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 02062016 թվականի N631-Ն որոշման հավելվածի 9-րդ մասի 4-րդ կետի «գ» ենթակետով որոշում եմ.

1.    Թույլատրել՝ Անի Մհերի Հովսեփյանին և Հրայր Գավրիլի Պետրոսյանին իրենց երեխաների՝ Սյուզաննա Հրայրի Պետրոսյանի /04.01.2009թ./, Սվետա Հրայրի Պետրոսյանի /20.06.2010թ./ և Լյուսի Հրայրի Պետրոսյանի /ծնված 13.07.2022թ./ անունից որպես օրինական ներկայացուցիչ ձեռք բերել և գրավադրել Արարատի մարզի Մասիս համայնքի Նոր Խարբերդ գյուղի 19-րդ փողոցի 65/1 բնակելի տունը։

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner