Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 387
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2023 թվականի N 387

ԱՐԱՐԱՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԱՐԶԱԿԱՆ ԱՎԱԶԱՆ ԹԱՂԱՄԱՍ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 24 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1 կետի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չարենցավան համայնք, գյուղ Արզական Ավազան թաղամաս 2-րդ փողոց թիվ 24 հասցեի 691.9 քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա, որը չի դասվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հողատեսքերի դասին, 1995 թվականին ինքնակամ կառուցված 258.2 քմ մակերեսով այգետնակը և 1.6 քմ մակերեսով պարիսպը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և, նկատի ունենալով, որ որակավորված մասնագետի կողմից ներկայացված չափագրման արդյունքում պարզված Արարատ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող 691.9 քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում 1995 թվականին ինքնակամ կառուցվել է այգետնակ` 258.2 քմ մակերեսով և 1.6 քմ մակերեսով պարիսպ` որոշում եմ.

1.     Չարենցավան համայնք, գյուղ Արզական Ավազան թաղամաս 2-րդ փողոց թիվ 24 հասցեի 691.9 քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա 1995 թվականին ինքնակամ կառուցված 258.2 քմ մակերեսով այգետնակը և 1.6 քմ մակերեսով պարիսպը համարել օրինական` համաձայն կադաստրային կոմիտեում հաշվառված չափագրման տվյալների մուտքագրման 2023RKCGCN ծածկագրի:

2.    Ճանաչել Արարատ Սահակյանի կողմից 07-015-0211-0015 ծածկագրով 600 քմ մակերեսով հողատարածքից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 91.9 քմ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը:

3.     Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner