Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հողային օրենսգրքի 66-րդհոդվածի պահանջներով, նկատի ունենալով, որ 07-007-0037-0023, 07-007-0054-0040, 07-007-0054-0030 և 07-007-0037-0024 կադաստրային ծածկագրերով հողատարածքները չեն դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հողատեսքերի դասին. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել ուղղակի վաճառքով օտարելու Արթուր Մադոյանին սեփականության իրավունքով պատկանող 2-րդ թաղամասի 14-րդշենքի շրջակայքում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 07-007-0037-0023 կադաստրային ծածկագրով` 30 քմ մակերեսով հողատարածքը /կիցներկայացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սեփականության վկայականի պատճենը/:
2. Թույլատրել ուղղակի վաճառքով օտարելու Գագիկ Երիցյանին սեփականության իրավունքով պատկանող 5-րդ թաղամասի 17-րդ շենքի շրջակայքում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 07-007-0054-0040 կադաստրային ծածկագրով` 44 քմ մակերեսով հողատարածքը /կից ներկայացվում է անշարժգույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սեփականության վկայականի պատճենը/:
3. Թույլատրել ուղղակի վաճառքովօտարելու Տիգրան Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող 5-րդ թաղամասի 7-րդ շենքի շրջակայքում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 07-007-0054-0030 կադաստրային ծածկագրով` 28 քմ մակերեսով հողատարածքը /կից ներկայացվում է անշարժգույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սեփականության վկայականի պատճենը/:
4. Թույլատրել ուղղակի վաճառքով օտարելու Լևոն Նիկոլյանին սեփականության իրավունքով պատկանող 2-րդթաղամասի 1-ինփողոցթիվ 8 ավտոտնակի զբաղեցրած 07-007-0037-0024 կադաստրային ծածկագրով` 24 քմ մակերեսով հողատարածքը /կից ներկայացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սեփականության վկայականի պատճենը/:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: |