Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի բ կետով, հիմք ընդունելով այն փաստը, որ 07-019-0486-0002 կադաստրային ծածկագրով հողամասը սեփականության և վարձակալության իրավունքով պատկանում է Սիցիլիա Գեյմս ՍՊ ընկերությանը և վերջինիս կողմից առանց համապատասխան թույլտվությունների ինքնակամ շինություններ չեն կառուցվել վերոնշյալ կադաստրային ծածկագրով հողամասում որոշում եմ.
1․Սիցիլիա Գեյմս ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել։
2․ Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Սիցիլիա Գեյմս ՍՊ ընկերությանը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: