Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 մարտի 2025 թ.

ԱՎԱԳԱՆՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԻՐԱՎԱՍՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 01-ի  N 68-Ա որոշմամբ հաստատված Չարենցավան համայնքի ավագանու կանոնակարգի 96-րդ կետի, որոշում եմ.

1. Չարենցավան համայնքի  ավագանու 2025 թվականի մարտի 18-ին անցկացվելիք հինգերորդ նստաշրջանի հերթական թիվ 3 նիստին ներկայացվող նախագծերի քննարկման համար սահմանել իրավասու հանձնաժողովներ.

 

1.1 Ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով`

 

●/նախագիծ 25-Ն/ Չարենցավան համայնքի ավագանու 2024  թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

●/նախագիծ 26-Ա/ Չարենցավանhամայնքի 2025 թվականիբյուջեիվարչականմասիպահուստայինֆոնդիցգումարհատկացնելումասին:

●/նախագիծ 27-Ա/ Չարենցավան համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:

●/նախագիծ 32-Ա/Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները աճուրդային կարգով օտարելու մասին։

 

1.2. Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով`

 

● /նախագիծ 28-Ա/ Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)  հատվածից գումար հատկացնելու մասին։

●/նախագիծ 29-Ա/ Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 110–Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին։

 

 

 

 

 

 

 1.3.Քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության և ենթակառուցվածքների մշտական հանձնաժողով՝`

 

/նախագիծ 30-Ա/ «Հատիկ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող Գյումուշի լիթոիդային պեմզաների հանքավայրի տարածքում շահագործման աշխատանքների  իրականացման գործընթացին նախնական համաձայնություն տալու մասին։

/նախագիծ 31-Ա/Քաղաքացու անվամբ գրանցված 07-008-0231-0003  կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։

 

1.4. Իրավա-հասարակական հարցերի մշտական հանձնաժողով`

 

●/նախագիծ 33-Լ/ Համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը, ձևը հաստատելու և Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 14-ի թիվ 14 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner