Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և քննարկելով Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամաս, 8-րդ շենք բնակարան 19 հասցեի բնակիչ Արթուր Աբգարյանի 2024 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 5519/11 դիմումը՝ որոշում եմ.
1․ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքապետի 2007 թվականի հուլիսի 26-ի «Ամրահի Աբգարյանին ժամանակավոր ավտոտնակի տեղադրման համար տարածք տրամադրելու մասին» թիվ 306 որոշման վերնագրում, նախաբանում, առաջին և երկրորդ կետերում «Ամրահի Աբգարյան բառերը փոխարինել համապատասխան «Ամրահի Նիկոլայի Աբգարյան բառերով։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: