Զարուհի Ավդալյան Շավարշի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք, գ. Արզական, Անտառային փողոց 19/6 հասցեում գտնվող 250քմ մակերեսով հյուրանոցային համալիրում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N2639/12 առ 2025 թվականի մայիսի 13-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N8424 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի հունիսի 01-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Զարուհի Ավդալյան Շավարշի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի հունիսի 01-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք, գ.Արզական, Անտառային փողոց 19/6 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Թույլտվություն N250):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: