Այսօր: Հինգշաբթի, 8 Մայիսի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 51-Ա
 

Զեկ. ՎԱՐԴԱՆՈՒՇ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազներ Դ. Գրիգորյանի, Ա. Մաթևոսյանի, Ն. Նազարյանի Առաջարկություն՝ հայց ներկայացնելու վերաբերյալ գրությունները, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է՝

1.     Համայնքային շահերի պաշտպանության նպատակով հայց հարուցել իրավասու դատարան.

1 Անվավեր ճանաչել Չարենցավան համայնքի ղեկավարի 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 474 որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել՝ Բագրատ Աշոտի Մուրադյանի անվամբ 2020 թվականի հուլիսի 7-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումն։

2 Անվավեր ճանաչել Չարենցավան համայնքի ղեկավարի 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 472 որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել Հարություն Ղարիբյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումն:

3 Անվավեր ճանաչել Չարենցավան համայնքի ղեկավարի 2021 թվականի հուլիսի 19-ի թիվ 803 որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել Տիգրան Գագիկի Նավասարդյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումն:

4 Անվավեր ճանաչել Չարենցավան համայնքի ղեկավարի 2013 թվականի օգոստոսի 21-ի թիվ 419 որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել Գառնիկ Փանոսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումն:

5 Անվավեր ճանաչել Չարենցավան համայնքի ղեկավարի 2021 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 945 որոշումը և որպես հետևանք՝ Սամվել Գևորգյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումն:

     2.Լիազորել Չարենցավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալին Չարենցավան համայնքի   ավագանու անունից կնքելու պայմանագիր փաստաբանական ծառայությունների մատուցման համար։

     3.ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված լիազորություններով, բացառությամբ հաշտության համաձայնություն կնքելու լիազորության, փաստաբանին տալ լիազորագիր։

     4. Չարենցավան համայնքի բյուջեից գումար հատկացնել փաստաբանական ծառայությունների մատուցման և դատական ծախսերի համար։

     5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆՈՒՇ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.40 Կբ)
(17.15 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner