Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշումը, հաշվի առնելով Չարենցավան համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Չարենցավան համայնքի ղեկավարին կից ստեղծել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով հետևյալ կազմով`
Հանձնաժողովի նախագահ` Ս. Մուրադյան - աշխատակազմի քարտուղար
Հանձնաժողովի քարտուղար` Վ.Մուսայելյան - առաջատար մասնագետ- իրավաբան
Հանձնաժողովի անդամներ ` Ա.Զաքարյան- կրթության, մշակույթի, սպորտի, երիտ. և
սոց.աջակց. բաժնի պետ
Շ. Մելտոնյան- կրթության, մշակույթի, սպորտի, երիտ. և
սոց.աջակց. բաժնի գլխավոր մասնագետ
Ա.Գասպարյան- Չարենցավան համանքի ավագանու անդամ
Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչ
ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժնի ներկայացուցիչ
Չարենցավանի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատակից
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի աշխատակից
2. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 18-ի թիվ 4 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: