Ղեկավարվելով Սահմանդրության 182-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով`.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել Չարենցավան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը՝ համաձայն հավելված N 1-ի:
2. Սահմանել սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչները՝ համաձայն հավելված N 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 20-ի Չարենցավանհամայնքում սոցիալական աջակցություն տրամադրելուկարգը սահմանելու մասին»թիվ 7որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |