|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հուլիսի 2021 թվականի N 56 |
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 5 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
Հաստատել համայնքի ավագանու թիվ 5 հերթական նիստի օրակարգը`
- Չարենցավան համայնքի 2021 թվականի բյուջեի 2-րդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի հաղորդման մասին։
- Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 56-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
- Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին։
- Չարենցավան համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը հաստատելու մասին։
- Չարենցավան համայնքի 2021 թվականի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին։
- Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանը նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու համաձայնություն տալու մասին։
7. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու մասին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Կողմ -6 ԲԱԲԱՅԱՆ ՎԱԼԵՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՆԱՏՈԼԻ ԵՐԻՑՅԱՆ ԳԱԳԻԿ ԽԼՂԱԹՅԱՆ ԱՐՍԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ | Դեմ -1 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱԿՈԲ | Ձեռնպահ -1 ԲԱԲԱՅԱՆ ՆԱՐԵԿ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(87.83 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|