Այսօր: Ուրբաթ, 10 Հունվարի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 հունվարի 2025 թ.

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ 8-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 7/6 ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Վազգեն Աղոյանի համաձայնությունը` որոշում եմ.

 1.Օրինական ճանաչված Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 17122024-07-0185 վկայական) ք. Չարենցավան 8-րդ թաղամաս 1-ին փողոց 1-ին փակուղի թիվ 7/6 հասցեում գտնվող 114 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 64.5 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Վազգեն Աղոյանին:

 2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.

  1) Ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 1673 (հազար վեց հարյուր յոթանասուներեք) դրամ (տարածագնահատման 12-րդ գոտի):  

2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 2890 (երկու հազար ութ հարյուր իննսուն) դրամ:

 3 Վազգեն Աղոյանը պարտավոր է վճարել.

  1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 191000 (մեկ հարյուր իննսունմեկ հազար) դրամ` ավտոտնակի գինը.

   2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 187000 (մեկ հարյուր ութսունյոթ հազար) դրամ` հողամասի գինը:

  4. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:

 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում Վազգեն Աղոյանի կողմից:

6. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Վազգեն Աղոյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner