«Նարինե Վարդանյան և ընկերներ» (Լ(Տ)Ը)-ի նախագահ Նորիկ Վարդանյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Գանգրահեր տղայի փողոց թիվ 1 շինության տարածքում գտնվող սեղմված բնական գազի լցավորման կայանում ժամը 24⁰⁰-ից հետո աշխատելու թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N2646/12 առ 2025 թվականի մայիսի 13-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 004413 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` որոշում եմ.
1. «Նարինե Վարդանյան և ընկերներ» (Լ(Տ)Ը)-ին 2025 թվականի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Գանգրահեր տղայի փողոց թիվ 1 շինության տարածքում, ժամը 24⁰⁰-ից հետո իրականացնել սեղմված բնական գազի վաճառք (Թույլտվություն N251):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: