Առաջարկներ
ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
Սաթենիկ Բալաբեկյան
02 փետրվար 2025
Չարենցավանի 3-րդ թաղամասի լողավազանը պատմություն և մշակույթ իր մեջ պարունակող կարևոր նշանակություն ունեցող վայր է չարենցավանցիների համար: Տարիների ընթացքում այն կորցրել է իր հիմնական դերը, սակայն որպես մշակութային տարածք՝ դեռ կարող է դառնալ չարենցավանցիների սիրելի տարածքներից մեկը: Առաջարկում եմ քաղաքի կենտրոնական հատվածի այս տարածքը բարեկարգել, լողավազանը կիսով չափ փակել, վրան ծաղկանոց կառուցել, իսկ մյուս մասը դարձնել ջրավազան: Ծրագիրը կօգտնի կենդանացնել այս տարածքը, մեծացնել կանաչ տարածքների ծավալը քաղաքում, ստեղծել հանգստի վայր չարենցավանցիների համար, անվտանգ խաղահրապարակ փոքրիկների համար։
157
Կանաչ քաղաք և բարեկարգում
ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ 8-ՐԴ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ
Սոնա Աթայան
31 հունվար 2025
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Չարենցավանի 8-րդ թաղամասի 12,14,15,16,17 շենքերի միջանկյալ հատվածից հեռացնել «բեսետկան», որը նախկինում ակտիվ ծառայում էր բնակչությանը, սակայնն այժմ վերածվել է լքված պահեստի , և բարեկարգելով շրջակայքը՝ կառուցել երեխաների և պատանիների համար նախատեսված մարզական խաղահրապարակ՝ ընդհանուր 200մ² մակերեսով։ Չարենցավանի 8-րդ թաղամասը խիտ բնակեցված և ծայրամասային թաղամաս է, որը բավականին հեռու է քաղաքի կենտրոնական հատվածի եռուզեռից։ Թաղամասում չկան բավարար պայմաններ երեխաների և պատանիների առօրյա ժամանցն ու հանգիստը կազմակերպելու համար, տեղանքում առկա մետաղական և անվտանգության նորմերին չհամապաասխանող ճոճանակներն էլ մաշված են և վտանգ են ներկայացնում երեխաների ապահով խաղերի կազմակերպման համար և ուղղակի սպառնալիք են նրանց առողջությանը: Մանկական խաղահրապարակում նախատեսվում է տեղակայել մանկական փողոցային խաղային սարքավորումների տարրեր՝ ազատ ժամանց կազմակերպելու համար։ Խաղային սարքավորումներն իրենց հերթին նախատեսվում են լինել կոնստրուկտիվ , որոնք նպաստում են երեխաների և պատանիների ֆիզիկական և մտավոր զարգացմանը։ Խաղահրապարակը լինելու է ունիվերսալ, որն իր մեջ ընդգրկելու է տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված մոդուլներ, ըստ երևույթին բաժանվելու է երկու մասի՝ կոնկրետ տարիքային խմբերի՝ 4-6 և 7-14 տարեկաններ համար նախատեսված։
121
Կանաչ քաղաք և բարեկարգում
ԱԼԱՓԱՐՍԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՏԱՆԻՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ԱՂՈՅԱՆ
31 հունվար 2025
Ալափարսի մշակույթի տան տանիքի հիմնանորոգումը հրատապ է, քանի որ տանքի մաշվածության հետևանքով ամբողջ շենքը վտանգի է ենթարկվում: Մշակույթի տանը ներկայումս գործում են սպորտի և պարի խմբակներ։ Շենքը կարևոր պատմամշակութային կառույց է Ալափարսում: Շենքում կա մարզադահլիճ, միջոցառումների դահլիճ, գրադարան, բազմաթիվ խմբասենյակներ: 1․ Տանիքի մաշվածության, անգամ որոշ հատվածների ոչ պիտանի լինելու հետևանքով տեղի է ունենում ջրի ներթափանցում։ 2․ Ներթափանցած ջրի պատճառով երեսպատված հատվածների մի մասն առանձնացել է քարերից, կան ճաքեր։ 3․ Տեղի է ունենում ջրի ներհոսք դեպի շարվածք և հիմնային պատեր։ 4․ Տեղումների ժամանակ նշված հիմնախնդրով պայմանավորված հարթ չի ընթանում պարուսուցումը։ 5․ Իրավիճակով պայմանավորված տեղի է ունեցել գրադարանային հատվածի տեղափոխություն։ 6․ Սվաղի, և ընդհանրապես շինզանգվածի թափման հետևանքով անհրաժեշտություն էառաջանում մաքրման հավելյալ աշխատանքներ կատարել։ 7․ Հիմնախնդիրը չլուծելը կարող է շենքը դարձնել վթարային։
729
Մշակույթ և ժառանգություն
ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՄԱՐԶԱԴԱՇՏ ԲՋՆԻՈՒՄ
Հովհաննես Անդրեասյան
21 հունվար 2025
Բջնի գյուղը, հանդիսանալով Չարենցավան համայնքի մի մասը, չունի պատշաճ պայմաններ երիտասարդների և բնակիչների առողջ ապրելակերպի խթանման համար։ Մարզական ենթակառուցվածքների բացակայությունը խոչընդոտում է համայնքում ֆիզիկական ակտիվության զարգացումը, թիմային աշխատանքի խթանումը և երիտասարդների զբաղվածության ապահովումը։ Ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի համար նախատեսված խաղադաշտերի կառուցումը կարևոր ներդրում կլինի համայնքի զարգացման գործում՝ նպաստելով առողջ ապրելակերպի մշակմանը և համայնքային ակտիվության մեծացմանը։
Ծրագրի նպատակները՚
1. Բջնի գյուղում ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի համար նախատեսված բազմաֆունկցիոնալ մարզադաշտերի կառուցում։
2. Երիտասարդների ֆիզիկական զարգացման և թիմային աշխատանքի խթանում։
3. Համայնքում առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորում։
4. Տարածաշրջանային մրցաշարերի կազմակերպման համար պայմանների ստեղծում։
Ծրագրի խնդիրները`
Մարզական ենթակառուցվածքների բացակայությունը։ Երիտասարդների ժամանակակից և ապահով մարզադաշտերում մարզվելու հնարավորության պակասը։ Համայնքի բնակիչների առողջական խնդիրների կանխարգելման համար պիտանի վայրերի պակասը։
Ծրագրի ակնկալվող արդյունքները`
1. Կկառուցվի 3 նոր մարզադաշտ՝ նախատեսված ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի համար։
2. Համայնքի ավելի քան 500 բնակիչ կունենա մարզվելու և սպորտով զբաղվելու հնարավորություն։
3. Կմեծանա համայնքի ներգրավվածությունը մարզական գործունեություններում։
4. Կխթանվի համայնքային կապը՝ տարբեր տարիքային խմբերի համագործակցության միջոցով։
Ծրագրի իրականացման քայլերը՝
1. Նախապատրաստական աշխատանքներ Տարածքի ուսումնասիրություն և մաքրում։ Ճարտարապետական նախագծման և բյուջետավորման աշխատանքներ։
2. Կառուցման փուլ: Հողի հավասարեցում և պատրաստում։ Խաղադաշտերի հիմքերի կառուցում՝ ապահովելով պատշաճ ծածկույթ։ Տեղադրման աշխատանքներ (ֆուտբոլի դարպասներ, վոլեյբոլի ցանցեր, բասկետբոլի օղակներ)։
3. Համայնքային ներգրավվածություն Տեղական երիտասարդների և կամավորների ներգրավում ծրագրի իրագործման մեջ։ Խորհրդակցություն մարզական ֆեդերացիաների և հարակից համայնքների հետ՝ տարածքի լավագույն օգտագործման համար։
4. Վերջնական կարգավորում և բացում Մարզադաշտերի որակի ստուգում։ Պաշտոնական բացման արարողություն՝ համայնքի բնակիչների ներգրավմամբ։
Ծրագրի ազդեցությունը երկարաժամկետ հեռանկարում`
Կհավասարակշռվի համայնքում ակտիվ կյանքի և ժամանցի հնարավորությունների պակասը։ Կավելանա համայնքի երիտասարդների զբաղվածությունը։ Կբարձրանա համայնքի սոցիալական կապերի ամրապնդման մակարդակը։
Կցվում է մեր կողմից պատկերացված ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի խաղադաշտի նկարը։
1025
Առողջություն և բժշկություն
ՆՈՐԱՐԱՐ ԳՐԱԴԱՐԱՆ
ԼԻԼԻԹ ԲԱՅԱՆԴՈՒՐՅԱՆ
17 հունվար 2025
Աշխարհի բոլոր առաջադեմ երկրներում վաղուց արդեն գործում են գրադարանների նոր մոդելներ, որոնք միտված են էլ ավելի հարմարավետ ու հրապուրիչ դարձնել այն ընթերցողների միջավայրը, ովքեր գերադասում են իրենց ժամանակը անցկացնել ընթերցասրահներում` շրջապատված գրքերով։ Ինչպես նաև այն հանդիսանում է տարաբնույթ բարձրակարգ մշակութային միջոցառումների կայացման կենտրոն։ Ու քանի որ մեր գրադարանը հանդիսանում է Չարենցավան համայնքի աշակերտների ու ուսանողների (և ոչ միայն) համար միակ վայրը, որտեղ կարելի է ինքնակրթվել և զարգանալ, ուստի առաջարկում եմ մեր գրադարանը ևս հարմարեցնել միջազգային ստանդարտներին։ Գրագետ և կիրթ բնակիչները համայնքի պատիվն են։
Առաջարկում ենք գրադարանային ֆոնդի հատվածում իրականացնել հիմնանորոգում, կառուցել ջեռուցման համակարգ /ապահովել 15-18 աստիճան/։
Տարածքը դարձնել LOFT ոճի․
*գրապահարանները փոխել, գտնել գրքերը ներակայացնելու նոր տարբերակեր,
*կառուցել կախովի առաստաղ, լուսավորության նոր համակարգ, խոնավության համակարգ,
*ստեղծել ընթերցանության ու միջոցառումների իրականացման գողտրիկ վայր՝ փափկաթոռներով, հարմարավետ սեղաններով,
*թարմացնել գրքային ֆոնդը՝ նոր ու ժամանակակից գրքերով։
Չարենցավանի քաղաքային գրադարանը միակն է համայնքում, և ընթերցողների թիվն անցնում է 2000-ը։
Այստեղ կազմակերպվում են համայնքային տարաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ, ներկայացումներ։
1250
Մշակույթ և ժառանգություն
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ 9-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԵՐՈՒՄ
Անահիտ Մամիկոնյան
15 հունվար 2025
9-րդ և 10-րդ թաղամասերում ճանապարհային ենթակուցվածքի բացակայությունը հանգեցրել է այդ թաղամասերի քաղաքից կտրված լինելուն։ Այս թաղամասերը ծայրամասային են, բնակչության քանակը գնալով պակասում է, ինչը հանգեցնելու է այս տարածքի չօգտագործմանը։
Առաջարկում եմ այս թաղամասերում առաջնային հիմնանորոգել ճանապարհային ենթակառուցվածքը, հետագայում կատարել խնդիրների ուսումնասիրություն, պատրաստել նախագծեր, թե ինչպես կարելի է վերակենդանացնել այս տարածքները։
623
Կանաչ քաղաք և բարեկարգում
Քաղաքային զբոսայգու ոռոգման համակարգի վերականգնում
Սաթենիկ Բալաբեկյան
15 մայիս 2023
Քաղաքային զբոսայգու բարեկարգման համատեքստում կարևոր է ոռոգման համակարգի վերականգնումը՝ որպես կանաչ տարածքների պահպանության, նոր կանաչ տարածքների ստեղծման և այգու ֆունկցիոնալության ամբողջականացման նպատակով։
1
Կանաչ քաղաք և բարեկարգում
Համայնքային երկխոսություն
Անհայտ օգտատեր
24 մայիս 2022
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չարենցավան համայնքում երիտասարդների ներգրավածությունը տեղական ինքնակառավարմանը բավական ցածր է, ինչի առաջնային պատճառը, կարծում ենք, որ գործող մասնակցայնության գործընթացների խիստ ֆորմալ բնույթն է և երիտասարդների համար գրավիչ և մոտիվացնող չլինելը, ուստի նախատեսում ենք կազմակերպել առավել ոչ ստանդարտ ձևեր, որոնց արդյունքում երիտասարդները կկարողանան անկաշկանդ մթնոլորտում արտահայտել իրենց մտքերը և դրանք ներկայացնել ՏԻՄ-ին։ Ծրագրի շրջանակներում պատրաստվում ենք Չարենցավան խոշորացված համայնքի 5 գյուղական բնակավայրերում իրականացնել քայլարշավ՝ յուրաքանչյուր բնակավայրում իր վարչական ղեկավարի կամ ավագանու անդամներից մեկի ուղեկցությամբ և մեկական ոլորտային փորձագետի ներգրավմամբ։ Պրոցեսում նախատեսում ենք ներգրավել առավելագույնը 100 մասնակից, յուրաքանչյուր արշավին՝ 20: Երիտասարդները շրջելով իրենց համայնքի այլ բնակավայրերում ձեռք կբերեն նոր ծանոթություններ, վեր կհանեն տարբեր բնակավայրերում առկա խնդիրները և միմյանց հետ ակտիվ շփումների միջոցով կգտնեն լուծումներ,կկազմեն առաջարկությունների փաթեթ, որոնք էլ կներկայացնենք ՏԻՄ քննարկմանը։ Այդ ամենը կիրագործվի հետևյալ կերպ․ արշավի նախորոք պլանավորված վայրում կկազմակերպվի բացօթյա սեմինար, որտեղ համապատասխան փորձագետը կներկայացնի նախօրոք պլանավորված թեման։ Թեման ներկայացնելուց հետո կկազմակերպվի քննարկում ՏԻՄ ներկայացուցչի մասնակցությամբ։ Քայլարշավի 2-րդ դադարի ժամանակ արդեն կքննարկվեն խնդիրներ և դրանց լուծման առաջարկները։ Խմբից կընտրվի մեկ մասնակից՝ ով պատասխանատու կլինի խնբի առաջարկները գրանցելու և վերջնական առաջարկի կազմման համար։ Առաջարկությունների ներկայացումը նախատեսում ենք իրականացնել հանրագրերի էլէկտրոնային հարթակի միջոցով՝ հրապարակային, ինչը Հանրագրերի մասին օրենքով պարտադիր կքննարկվի համայնքապետարանի կողմից։ Արդյունքում երիտասարդները ձեռք կբերեն նոր ծանոթություններ, ընկերներ, կծանոթանան խոշորացված համայնքի այլ բնակավայրերի տարածքներին և երիտասարդներին, կկարողանան վեր հանել խնդիրներ՝ գտնելով դրանց լուծումները, ինչպես նաև կծանոթանան հանրագրեր ներկայացնելու մեխանիզմներին։ Կձևավորվի կապ՝ բնակիչների և ՏԻՄ-ի միչև, հետագայաում երիտասարդները այլ խնդիրների բախվելիս կտիրապետեն դրանց բարձրաձայնման մեխանիզմներին։ Հիմնախնդիրը տեղական ինքնակառավարմանը մասնակցության իրավունք ունեցող՝ հատկապես 16-35 տարեկանների մասնակցայնության գրեթե բացակայությունն է։ Տարիներ շարունակ երիտասարդները ոչ մի հետաքրքրություն չեն ունեցել իրենք համայնքում ընթացող գործընթացներին, շատերը նույնիսկ չգիտեն, իրենց իրավունքների մասին, նույնիսկ չգիտեն, որ 16 տարեկանից սկսած իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին։ Մեծ մասի համար անհայտ են իրենց համայնքի ավագանու անդամնեի անունները։ ՏԻՄ-երիտասարդ շփումներն հաղորդակցությունն ապահովելու համար երբևէ քայլեր չեն ձեռնարկվել ո՛չ համայնքապետարանի, ո՛չ էլ ավագանու անդամների կողմից։ Ներկայումս նույնիսկ ավագանու անդամները համայնքի բնակիչների ընդունելություն չեն կազմակերպում, ինչը պայմանավորված է երկուստեք հետաքրքրությունների բացակայությունով։ Ծրագրի իրականացմամբ ակնկալում ենք փոխել տիրող իրավիճակը և ակտիվացնել ինչպես համայնքի երիտասարդներին այնպես ՏԻՄ ներկայացուցիչներին։ Ծրագրի նպատակն է՝ ստեղծել ՏԻՄ-բնակիչ երկխոսության համար արդյունավետ հարթակ, որտեղ համայնքի գյուղական բնակավայրերի առավել պասիվ բնակիչների համար կստեղծվի հաղորդակցման ավելի արդյունավետ միջավայր։ Ծրագրի խնդիրներն են՝ 1. Տեղական ինքնակառավարմանը համայնքի երիտասարդության ներգրավվածության բարձրացում։ 2. Համայնքի գյուղական բնակավայրերի երիտասարդների միջև կապի ստեղծում։ 3. Համայնքի նկատմամբ երիտասարդների սեփականատիրական զգացողության ձևավորում։ Նախատեսված քայլերն են՝ 1. Իրազեկել ծրագրի մասին, 2. Կատարել անհրաժեշտ գնումներ, 3. Արշավների երթուղու կազմում, 4. Դասընթացավարի հետ համաձայնության ձեռքբերում, 5. Գլխարկների ձեռքբերում, 6. Արշավի կազմակերպում, 7. Սննդի մատակարարման կազմակերպում, 8. Բացօթյա սեմինարի անցկացում, վարչական ղեկավարի հետ քննարկում, 9. Առաջարկությունների ներկայացում, դրանց մշակում, և ՏԻՄ-ին ներկայացում, 10. Ծրագրի ամփոփում և հաշվետվության կազմում։ Ծրագրի արդյունքում՝ Չարենցավան համայնքի գյուղական բնակավայրերի երիտասարդների ակտիվացում, ներգրավում համայնքային կյանքին և տեղական ինքնակառավարմանը, համայնքի նկատմամբ վերաբերմունքի ձևավորում, ՏԻՄ-երիտասարդներ շփումների ապահովում։
114
Այլ
Չարենցավան համայնքի բնակիչների կարողությունների զարգացում և մասնակցության խրախուսում
Անհայտ օգտատեր
24 մայիս 2022
Չարենցավան խոշորացված համայնքում փաստացի բնակվում է մինչև 30.000 մարդ: Խոշորացված համայնքի բնակավայրերը կենտրոնին մոտիկ են, ամենահեռու բնակավայրը գտնվում է 22 կմ հեռավորության վրա, սակայն դա չի նպաստում բնակիչների համախմբվածությանը, ՏԻՄ-ի աշխատանքներում բնակչության մասնակցայնության ապահովմանը: Բնակիչներից շատերը մինչ օրս տեղյակ չեն ՀԿՏՀ համակարգի գոյության մասին, չգիտեն, որ կարող են մասնակցել հանրային լսումներին, ավագանու նիստներին, քննարկումներին, կարող են առցանց դիմումներ հղել, ստանալ պատասխան, կատարել առցանց վճարումներ, իրականացնել հերթագրումներ: Եվ որքան էլ վերջի 2-3 տարվա ընթացքում համայնքապետարանը փորձում է ընդլայնել տեղեկատվական դաշտը, միևնույն է կա իրազեկման բաց, բնակիչը կարիք ունի գործնականում տիրապետելու տարբեր գործիքների և դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում ներկայացնելու իր մտահոգությունները: Այս ամենն առաջացրել է անհրաժեշտություն դիմելու «Համայնքի ուժը» ծրագրին՝ կենտրոնից համեմատաբար հեռու բնակավայրերի բնակիչների կարողությունները զարգացնելու և մասնակցության խրախուսուսելու, ՀԿՏՀ համակարգի գործիքներին ծանոթանալու, փոփոխություններ առաջարկելու նպատակով: Ա) Մինչև համայնքի խոշորացումը խնդիրը այլ էր, գյուղական բնակավայրերը փոքր էին, ունեին գյուղապետարան, և անհրաժեշտ հարցերի դեպքում անմիջապես դիմում էին այնտեղ: Խոշորացումից հետո մարդիկ հայտնվեցին մի իրավիճակում, երբ չգիտեն, թե ով ինչի համար է պատասխանատու, ինչ լիազորություններ ունի վարչական ղեկավարը, և որ դեպքերում և ինչպես պետք է դիմել համայնքապետարան: Իրավիճակը բարելավելու համար համայնքապետարանի աշխատակիցների կողմից երբեմն իրականացվում են իրազեկման արշավներ, սակայն դա չի ապահովում անհրաժեշտ շոշափելի արդյունք: Բ) Որոշ նախաձեռնող խմբերի ակտիվ աշխատանքի շնորհիվ կա դրական տեղաշարժ. ակտիվացել են գյուղական բնակավայրերի որոշակի խմբեր, դրանք մասնակցում են ՏԻՄ-ի աշխատանքներին, սակայն իրենց ակտիվությունը դրսևորում են միայն համայնքի կենտրոնում, իսկ իրենց բնակավայրերում շարունակում են մնալ պասիվ: Ծրագրի նպատակն է խոշորացված համայնքի 15-55 տարեկան 90-100 բնակչի ծանոթացնել ՀԿՏՀ համակարգին, առկա գործիքներին, կայքիվերաբերյալտեղեկատվությանտարածել, լիարժեքօգտագործել կայքը, ՏԻՄ աշխատանքներում բարձրացնել մասնակցայնությունը: Ծրագրի խնդիրներն են՝ 1. Իրականացնել 6 բնակավայրերում շահառու խմբերի հավաքագրում իրազեկումների միջոցով: 2. Յուրաքանչյուր բնակավայրում քննարկվելիք թեմաների, անհրաժեշտ խմբակային աշխատանքների պլանավորում: 3. Հանդիպումների իրականացում: Նախատեսված քայլերն են՝ 1.Իրականացնել 6 բնակավայրերում շահառու խմբերի հավաքագրում իրազեկումների միջոցով: 1.1 Թռուցիկների տարածում: 1.2 Հայտարարությունների տեղադրում գյուղական բնակավայրերում: 2. Յուրաքանչյուր բնակավայրում քննարկվելիք թեմաների, անհրաժեշտ խմբակային աշխատանքների պլանավորում: 2.1 Հանդիպում «Համայնքի ուժը» ծրագրի փորձագետների հետ, փորձագիտական հմտությունների ձեռքբերում: 2.2 Յուրաքանչյուր բնակավայրի բնակիչների իրազեկվածության և ակտիվության մակարդակին համապատասխան օրակարգերի մշակում, 18 հանդիպումների պլանավորում /յուրաքաչյուր բնակավայրում 1 իրազեկման արշավ, 2 պրակտիկ հանդիպում 15-20 մասնակցի համար/ 3. Հանդիպումների իրականացում: 3.1 6 արշավի իրականացում խոշորացված համայնքում 3.2 12 հանդիպումների իրականցում /յուրաքանչյուր բնակավայրում 2 անգամ/ Ծրագրի արդյունքում ակնկալում ենք հասնել 20 տոկոս իրազեկվածության աճի՝ առաջ-հետո հարցումների միջոցով:
2
Այլ