Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի
1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-ն հրամանով,որոշում եմ.
1. 2023 թվականի հունվարի 31-ին ժամը 12:00-ին Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Ա.Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով՝ ՀՀ Կոտայքի մարզպետի, Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի, Չարենցավան համայնքի ավագանու և Չարենցավան համայնքում գործող կրթական, մշակութային, սպորտային կամ որևէ այլ կազմակերպության /ՀՈԱԿ կամ ՊՈԱԿ/ կողմից առաջադրված թեկնածուների անվանական տվյալների հիման վրա և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
1.1 Քարտուղար նշանակել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուրեն Մուրադյանին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: