Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 սեպտեմբերի 2021 թ.

ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Չարենցավան համայնքի բնակիչ Էլիզա Վլադիկի Մրտեյանը դիմել է Չարենցավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին իր անչափահաս երեխայի՝ Հակոբ Վարդանի Համբարձումյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժնեմասը վաճառելու թույլտվություն ստանալու խնդրանքով:

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 33 նիստի արձանագրությունը և ղեկավարվելով <<Քաղաքացիական օրենսգրքի>> 39-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Ընտանեկան օրենսգրքի>> 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով և հաշվի առնելով, որ անչափահաս երեխայի իրավունքները խախտված չէ որոշում եմ.

1.    Թույլատրել՝ Էլիզա Վլադիկի Մրտեյանին վաճառելու անչափահաս Հակոբ Վարդանի Համբարձումյանին /ծնված 28.09.2006 թ./ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնքի Արզական գյուղի Ն. Զարյան փողոցի 6-րդ հասցեում գտնվող բնակելի տան /կադաստրային ծածկագիր 07-015-0066-0100, վկայական N08092021-07-0137/ համապատասխանաբար 1/10 բաժնեմասը:

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner