Անհատ ձեռնարկատեր Արամ Ավետիսյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Թումանյան փողոց թիվ 78 շինության տարածքում գտնվող 34քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 4050/12 առ 2022 թվականի սեպտեմբերի 19-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 220919187733030 անդորրագրի դիմումատուն 2022 թվականի չորրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի N 88-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Արամ Ավետիսյանին 2022 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Թումանյան փողոց թիվ 78 շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Վկայական 015289):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: