Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 24-ի թիվ 40 որոշումը և Չարենցավանի համայնքապետարանում 2022 թվականի օգոստոսի 08-ին անցկացված աճուրդային հանձնաժողովի թիվ 14 արձանագրությունը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ Չարենցավան համայնք գ. Բջնի 10-րդ փողոց 6-րդ փակուղի թիվ 5 հասցեի բնակիչ Լևոն Անդրեասյանին օտարել Չարենցավան համայնք գ. Բջնի վարչական տարածքում գտնվող 07-019-0451-0014 ծածկագրով հողամասը 750000 /յոթ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով:
2. 07-019-0451-0014 ծածկագրով հողատարածքը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի դասին:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 3000 (երեք հազար) դրամ:
4. Քաղաքացի Լևոն Անդրեասյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: