Նաիռա Սահակյան Վարդանի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ․ Ալափարս Սոլակի խճուղի թիվ 1 շինության տարածքում գտնվող 65քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N369/12 առ 2023 թվականի հունվարի 25-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 230125080935030 անդորրագրի դիմումատուն 2023 թվականի 1-ին եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N 74-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Նաիռա Սահակյան Վարդանի անհատ ձեռնարկատիրոջը 2023 թվականի 1-ին եռամսյակ ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ․ Ալափարս Սոլակի խճուղի թիվ 1 տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացում (Վկայական N142):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: