Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 74
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 8 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի  6-րդ մասի դրույթներով.        

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

   Հաստատել համայնքի ավագանու թիվ 8 հերթական նիստի օրակարգը`

1.     Չարենցավան համայնքի 2021  թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի  եկամուտների և ծախսերի կատարողականի հաղորդման մասին։

2.    Չարենցավան համայնքի ավագանու 2020  թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 56-Ն  որոշման մեջ փոփոխություններ կատարելու  մասին:

3.    Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին։

4.    Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 78-Ն  և  2018 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 64 որոշումներում փոխություններ և լրացումներ կատարելու մասին։

5.    Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 55 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

6.   Սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող հողատարածքների նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։

7.    Համայնքային սեփականություն հանդիսացող 07-0015-0361-0305 ծածկագրով հողատարածքից 0,69 հա հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։

8.   Քաղաքացու անվամբ գրանցված 07-008-0276-0057 կադաստրային ծածկագրով 0,17115 հա, 07-008-0206-0001 կադաստրային ծածկագրով 0,2959 հա, 07-008-0206-0007 կադաստրային ծածկագրով 0,08795 հա և 07-008-0276-0056 կադաստրային ծածկագրով 0,17327 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։

9.   Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 53 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

10.Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շինությունների զբաղեցրած հողատարածքներն  ուղղակի վաճառքով օտարելու  մասին:

11.   Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրելու թույլտվություն տալու մասին

12.  Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 65 որոշման և  2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 54 որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին։

13.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner