Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 33
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾՆՈՂԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԶԵՂՉԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի դրույթներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով.

                                     

 

         

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Չարենցավան համայնքի արտադպրոցական և նախադպրոցական  կրթություն իրականացնող ՀՈԱԿ-ների սաների համար սահմանել ծնողական վարձավճարների զեղչեր`

 

ա) զոհված և հաշմանդամ ազատամարտիկների երեխաների համար-100% զեղչ

բ) վիրավոր  ազատամարտիկների երեխաների համար-50% զեղչ

գ) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար-100% զեղչ

դ) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար-50% զեղչ

ե) երեք և ավելի երեխաների հաճախման դեպքում 1-ից գանձվում է 100%, իսկ  մյուսներից` 50%

 

2.  Լիազորել համայնքի ղեկավարին առանձին դեպքերում խիստ կարիքավոր և այլ սոցիալական խմբի ընտանիքների համար իր որոշումներով սահմանել 50% զեղչի արտոնություն:

3. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 22-ի Չարենցավան համայնքի արտադպրոցական և նախադպրոցական  կրթություն իրականացնող ՀՈԱԿ-ների սաների համար ծնողական վարձավճարների զեղչեր սահմանելու մասին»թիվ 77-Ն որոշումը:

 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner