Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 նոյեմբերի 2021 թ.

ՄԱՐՏՈՒՆԻ ԱՍԼԱՆԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Չարենցավան  համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Մարտունի Ասլանի Ասլանյանը, հանդիսանալով գույքի սեփականատեր, հանդիսանում է տվյալ գույքի համար օրենքով նախատեսված հարկի /հողի հարկ/ վճարող սուբյեկտ, սակայն, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող <<Հարկերի մասին>> օրենքը, ժամանակին չի կատարել օրենքով իր վրա դրված հարկը վճարելու պարտավորությունը:

Ըստ հարկման բազայում առկա տվյալների՝ Մարտունի Ասլանի Ասլանյանը հանդիսանում է  Չարենցավան համայնքի, Ալափարս գյուղում գտնվող հողերի (կադաստրային ծածկագրեր` 060-004, 245-085, 245-085, 245-084, 258-003, 280-004, 208-005, 245-086) սեփականատեր:

Ըստ հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի` 2021 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ Չարենցավան համայնքի բյուջեի նկատմամբ վերջինիս վճարման ենթակա պարտքը կազմում է 153 973 ՀՀ դրամ, որից ապառք` 79 326 ՀՀ դրամ, տույժ` 74 647 ՀՀ դրամ:

 Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերի 24-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ:

<<Վարչարարության հիմունքների եվ վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով քաղաքացին պատշաճ կերպով ծանուցվել է վարչական վարույթի լսումների օրվա, ժամի, վայրի մասին, չի ներկայացել վարույթի լսումներին և չի ներկայացրել առարկություններ:

Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Ղեկավարվելով վերոգրյալի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին  և 5-րդ մասերով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1.            Քաղաքացի Մարտունի Ասլանի Ասլանյանից հօգուտ Չարենցավան համայնքի բյուջե գանձել 153 973ՀՀ դրամ:

2.           Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական մարմնին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

3.           Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.           Գանձված գումարը ենթակա է վճարման հողի հարկի դեպքում՝ 900 135 104 025 հաշվեհամարին:

5.           Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner