|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 սեպտեմբերի 2024 թվականի N 1478 |
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 03-Ի ԹԻՎ 731 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.1. Չարենցավան համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 03-ի Համայնքային հողամասում գտնվող ինքնակամ կառուցված սպասարկման օբյեկտը համայնքային սեփականություն համարելու, օրինականացնելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 731 որոշման 1–ին կետում կատարել լրացում հետևյալ խմբագրությամբ՝
«Ճանաչել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում «Որդի Էրիկ» ՍՊԸ–ի կողմից ինքնակամ կառուցված 54.3 քմ արտաքին մակերեսով սպասարկման օբյեկտը և ներկայացնել պետական գրանցման` համաձայն «Պիռամիդա» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 202327YHNF ծածկագրի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|