Կարեն Բաղյան Կառլենի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան 5-րդ թաղամաս 9-րդ շենք թիվ 25 տարածքում գտնվող 287քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N3797/12 առ 2025 թվականի հուլիսի 30-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N250730054363028 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի օգոստոսի 01-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Կարեն Բաղյան Կառլենի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի օգոստոսի 01-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան 5-րդ թաղամաս 9-րդ շենք թիվ 25 տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Թույլտվություն N383):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: