Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1933
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2024 թվականի N 1933

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 15-Ն հրամանով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ղեկավարի 2018 թվականի հոկտեմբերի 10-ի Չարենցավանի համայնքապետարանի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին թիվ 859 որոշումը, որոշում եմ.

1.     2024 դեկտեմբերի 25-ին ժամը 10:00-ին Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետների /3.1-1/, քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտես. և բնակկոմունալ տնտեսության բաժնի առաջատար մասնագետների /3.1-3/, /3.1-4/, առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և  հավաքագրման բաժնի առաջատար մասնագետների /3.1-6/, /3.1-7/, /3.1-8/, /3.1-9/, կրթության, մշակույթի սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի առաջատար մասնագետների /3.1-11/, /3.1-12/ ատեստավորումը անցկացնելու նպատակով ստեղծել ատեստավորման հանձնաժողով՝ ՀՀ Կոտայքի մարզպետի, համայնքապետարանի, Չարենցավան համայնքի ավագանու և Չարենցավանի ուսումնական հաստատությունների կողմից առաջադրված թեկնածուների անվանական տվյալների հիման վրա և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի N1-ի:

1.1 Լիազորված անձ նշանակել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի  գլխավոր մասնագետ Արմինե Այվազյանին։

2.    2024 դեկտեմբերի 25-ին ժամը 14:00-ին Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետների /3.1-13/, /3.1-14/, /3.1-15/, հասարակայնության հետ կապերի բաժնի առաջատար մասնագետների /3.1-18/, /3.1-19/,աշխատակազմի առաջատար մասնագետների /3.1-22/, /3.1-23/, /3.1-26/, /3.1-27/, կրթության, մշակույթի,սպորտի, հասարակայնության հետ կապերի բաժնի բաժնի 1-ին կարգի մասնագետի /3.2-3/, ատեստավորումը անցկացնելու նպատակով ստեղծել ատեստավորման հանձնաժողով՝ ՀՀ Կոտայքի մարզպետի, համայնքապետարանի, Չարենցավան համայնքի ավագանու և Չարենցավանի ուսումնական հաստատությունների կողմից առաջադրված թեկնածուների անվանական տվյալների հիման վրա և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի N2-ի:

2.1 Լիազորված անձ նշանակել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի  գլխավոր մասնագետ Արմինե Այվազյանին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(19.54 Կբ)
(19.31 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner