Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի դրույթներով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
Հաստատել համայնքի ավագանու թիվ 4 արտահերթ նիստի օրակարգը`
1. Չարենցավան համայնքի ավագանու անդամ Երեմ Նորիկի Սահակյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
2. Չարենցավան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին։
3. Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների օրենքով նախատեսված դեպքերում վճարվող հավելավճարների չափը սահմանելու մասին։
4. Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 55 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
5. Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին։
6. Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 56-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
7. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանը նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու համաձայնություն տալու մասին։
8. Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքներին՝ ԿՈՎԻԴ համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու նպատակով կազմակերպված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համաձայնություն տալու մասին։
9. Չարենցավան խոշորացված համայնքում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հայտարարաված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի երկրորդ բաղադրիչով դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար ձևավորված նախաձեռնող խմբի կազմը հաստատելու մասին։
10. Քաղացու սեփականություն հանդիսացող 07-0015-0159 -0017 ծածկագրով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։
11. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու մասին։
12. Սեփականության իրավունքով Ալբերտ Աֆրիկյանին պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։
13. Չարենցավանհամայնքիսեփականությունհանդիսացողհողատարածքներըուղղակի վաճառքով օտարելու թույլտվություն տալու մասին։
14. Սեփականության իրավունքով Մանվել Մուրադյանին պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։
15. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրելու թույլտվություն տալու մասին:
16.Սեփականության իրավունքով Սաթենիկ Մամաջանյանին պատկանող հողատարածքի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
17. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները վարձակալության ու կառուցապատման իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին։
18.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: