Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Ա․ Պետրոսյանի 2025 թվականի մարտի 31-ի թիվ 2048/07 դիմումը` որոշում եմ.
Տալ համաձայնություն Արմեն Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 31-րդ փողոց թիվ 7 հասցեի հողամասը բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 31-րդ փողոց թիվ 7 (հողամասի մակերեսը՝ 0.06609 հա) և Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 31-րդ փողոց թիվ 7/1 հողամասի մակերեսը՝ 0.06609 հա) միավորներ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում`համաձայն «Գեոլենդ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծի։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: