Հաշվի առնելով Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի 7-րդ թաղ., 3 շենքի 47 բն. բնակիչ Դեզդեմոնա Արտուրիկի Անդրյանի 2022 թվականի հունվարի 18-ի թիվ 210-16, Չարենցավան քաղաքի 3-րդ թաղ., 20 շենքի 30 բն. բնակիչ Դունարիկ Միխայելի Կոնջորյանի 2022 թվականի հունվարի 20-ի թիվ 236-16 և Չարենցավան համայնքի Կարենիս գյուղի 6 փողոցի 9 տան բնակիչ Ռազմիկ Ժորայի Դավթյանի 2022 թվականի փետրվարի 10-ի թիվ 522-16 դիմումները ֆինանսական աջակցություն հատկացնելու մասին և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Չարենցավան համայնքի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) 4729 «Այլ նպաստներ բյուջեից» սինթետիկ հաշվից 200.0 հազ. դրամ հատկացնել Դեզդեմոնա Արտուրիկի Անդրյանին,
2. Չարենցավան համայնքի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) 4729 «Այլ նպաստներ բյուջեից» սինթետիկ հաշվից 200.0 հազ. դրամ հատկացնել Դունարիկ Միխայելի Կոնջորյանին,
3. Չարենցավան համայնքի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) 4729 «Այլ նպաստներ բյուջեից» սինթետիկ հաշվից 200.0 հազ. դրամ հատկացնել Ռազմիկ Ժորայի Դավթյանին,
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: