Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանաված կարգի պահանջներով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ , Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի 1-ին ա թաղամասը վերահասցեավորել որպես` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի 11-րդ թաղամաս։
2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բենիկ Բալբաբյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: